Իրավական07:54, 28 Հոկտեմբեր 2016
Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի նկատմամբ հետաքննություն է սկսել:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` հետաքննությունը սկսվել է Դիարբեքիրի ձերբակալված քուրդ համաքաղաքապետեր Գյուլթեքին Քըշանաքի և Ֆըրաթ Անլըի համար կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ Դեմիրթաշի ունեցած ելույթի պատճառով:
Նշվում է, որ հետաքննությունը Դեմիրթաշին որպես կասկածյալ է ներգրավվել «Ժողովրդին օրենքներին չենթարկվելու կոչ անելու, Թուրքիայի Հանրապետության դատական օրգանները անարգելու, նախագահին վիրավորելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեղադրանքներով:
Երեկ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ Դեմիրթաշը ելույթում մասնավորապես ասել է.
«Կատարվածը չենք ընդունելու որպես սովորական իրադարձություն: Մինչ այժմ միշտ վաղաժամ ընտրություններ ենք տեսել: Սրանից հետո վաղաժամ ընտրություններ չեն լինելու. Պայքարելու ենք մինչև քաղաքապետարաններին վերադարձնեն մեզ: 81 նահանգներում (Թուրքիայի-խմբ.) փողոց են դուրս գալու մեր բոլոր ընկերները: Հետքայլ չի լինելու»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |