Տնտեսական07:26, 29 Հոկտեմբեր 2016
Թուրքիան Ռուսաստանից 9.3 տոկոսով ավելի շատ բնական գազ է պահանջել

Թուրքի -իրանական գազատարի պայթյունից հետո ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից ավելի մեծ ծավալներով բնական գազ է պահանջել:
«Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ թեմայի վերաբերյալ «Գազպրոմի» տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Թուրքիան պահանջել է 9.3 տոկոսով մեծացնել իրեն մատակարարվող բնական գազի ծավալները՝ հասցնելով օրական 82.1 մլն խմ.-ի: «Գազպրոմն» էլ, ինչպես վարվել է ավելի վաղ նման դեպքերում, ընդունել է այդ առաջարկը և այսուհետ ավելի շատ գազ կմատակարարի Թուրքիային»:
Հիշեցնենք, որ նախօրեին թուրք-իրանական գազատարի թուրքական հատվածում՝ Աղրը նահանգի Բայազետ շրջանում պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունից հետո Իրանից Թուրքիային մատակարարվող գազի հոսքը դադարեցվել է: Իրանական կողմը պայթյունի մեջ մեղադրել է «Թուրքիայի որոշ ընդդիմադիր ուժերի»՝ նկատի ունենալով «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ- PKK):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |