Իրավական09:28, 31 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում ձերբակալել են ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագրին
Թուրքիայում ձերբակալվել են ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբանջուն:
Թուրքական «Vatan» թերթի տեղեկացմամբ՝ Ստամբուլի գլխավոր դատախազության որոշմամբ ձերբակալվել է թերթի ևս 8 ներկայացուցիչ: Նրանց կասկածում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությանը և «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» չանդամակցելով հանդերձ նրանց օգտին գործունեություն ծավալելու հանցանքի մեջ:
Ձերբակալվածների շարքում են փաստաբան Բյուլենթ Ութքուն, հոդվածագիրներ Հիքմեթ Չեթինքայան, Այդըն Էնգինը, Գյուրայ Օզը, Մուստաֆա Քեմալ Գյունգորը:
«Cumhuriyet»-ի նախկին խմբագիր Ջան Դյունդարին, որը գտնվում է արտերկրում, նույնպես ձերբակալելու որոշում է կայացվել:
Ստամբուլի գլխավոր դատախազությունն ընդդիմադիր թերթի ներկայացուցիչների ձերբակալման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից կարճ ժամանակ թերթը հեղաշրջման փորձն օրիկանացնող հրապարակումներ է արել:
Հիշենցնենք, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հուլիսի 15-ի դեպքերի հետևում կանգնած է իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը, որի հիմնած գյուլենական համայնքը թուրքական իշխանությունների և մամուլի կողմից անվանվում է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն» (FETÖ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |