Տնտեսական13:31, 31 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում զբոսաշրջության եկամտաբերությունը նվազել է 32.7 տոկոսով

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (ԹՎԾ - TÜİK) տվյալներ է հրապարակել երկրի զբոսաշրջության ոլորտի եկամտաբերության վերաբերյալ:
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության համաձայն՝ տարվա առաջին քառորդում զբոսաշրջության ոլորտի ապահոված եկամուտները նվազել են 32.7 տոկոսով՝ հասնելով 8.227.009.000 դոլարի:
Նշյալ եկամտի 71,6 տոկոսը ապահովվել է օտարերկրացի այցելուների, իսկ 28.4 տոկոսը՝ արտասահմանում բնակվող Թուրքիայի քաղաքացիների այցելությունների հաշվին:
Զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը Թուրքիայում միջինում ծախսել է 686 դոլար: Ընդ որում, օտարազգի զբոսաշրջիկների ծախսերի միջին ցուցանիշը 622 դոլարն է, իսկ արտասահմանում բնակվող թուրքերի ծախսերի միջին ցուցանիշը կազմել է 901 դոլար:
Նշված ժամանակահատվածում Թուրքիայից ելք կատարած զբոսաշրջիկների թիվը նվազել է 30.7 տոկոսով՝ կազմելով 12.063.311 մարդ: Նրանցից 78.5 տոկոսը օտարազգիներ են, իսկ 21.5 տոկոսը՝ արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |