Իրավական07:21, 31 Հոկտեմբեր 2016
Մահապատժի վերականգնումը Թուրքիային կարող է զրկել Եվրախորհրդին անդամակցությունից

Եվրախորհուրդը (ԵԽ) արձագանքել է մահապատժի վերականգնման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ ԵԽ խոսնակ Դանիել Հոլթգենը սոցցանցերում կատարած գրառման մեջ նշել է. «Մահապատժի կիրառումը չի կարող համատեղվել ԵԽ անդամության հետ»:
Նշենք, որ օրեր առաջ Անկարայում ճեպընթաց գնացքի կայարանի բացման ժամանակ հավաքված հասարակությունը վանկարկել էր «Մահապատիժ ենք ուզում» կարգախոսը: Դրան ի պատասխան՝ Էրդողանը հայտարարել էր. «Մոտ է, մոտ, մի անհանգստացեք: Ես հավատում եմ, որ մահապատժի նախագիծը մեջլիսում կհաստատվի: Իսկ ես կվավերացնեմ այն»:
Հավելենք նաև, որ մահապատժի վերականգնման վերաբերյալ Եվրախորհրդի մոտեցումը խորթ չէ նաև Եվրամիությանը (ԵՄ): Բրյուսելը Թուրքիայում մահապատժի վերականգնումը գնահատում է որպես «կարմիր գիծ»՝ եվրաինտեգրման բանակցություններում: ԵՄ տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչներ պարբերաբար հստակորեն նշել են, որ մահապատժի նորից կիրառումը կհանգեցնի Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների դադարեցմանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում վերջին անգամ մահապատիժ կիրառվել է 1984թ.: Իսկ 2002թ. եվրաինտեգրման բանակցությունների շրջանակներում մահապատիժը երկրում օրենքով արգելվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |