Իրավական07:51, 01 Նոյեմբեր 2016
HRW: «Թուրքիայում կառավարության և նախագահի կիրառած բռնությունները սաստկանում են»
«Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիայում հետզհետե սաստկանում են կառավարության ու նախագահի կողմից կիրառվող բռնությունն և ճնշումները, բացահայտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքները՝ խոսքի և մամուլի ազատություն, դատական թափանցիկություն, անվտանգության իրավունք և այլն:
«BBC Türkçe» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ «HRW»-ն հայտարարություն է տարածել վերջին երկու օրում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
Հայտարարությունում հատկապես անդրադարձ է կատարվել ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի դեմ կազմակերպված գործողությանը, Դիարբեքիրի համաքաղաքապետների ձերբակալությանը, ինչպես նաև՝ նախորդ շաբաթ 15 քրդական լրատվամիջոցների գործունեության դադարեցմանը:
Ըստ HRW տնօրենի՝ քաղաքապետների ձերբակալություններն ու անկախ մամուլի դեմ կիառվող բռնությունները վկայում են, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարները չեն հարգում անգամ ամենատարրական ժողովրդավարության սկզբունքները:
«Մենք բազմիցս ապացուցել ենք, որ Թուրքիայում ահաբեկչության հետ կապված հետաքննությունները ընթանում են քաոսային և կամայական սկզբունքով՝ առանց կոնկրետ ապացույցների և դատական գործընթացի կարգի պահպանման: Ժողովրդական ճանապարհով իշխանության եկած տեղական իշխանությունների դատապարտումն՝ առանց ապացույցների առկայության, նշանակում է խլել հազարավոր ընտրողների ընտրելու իրավունքը և անարդարացիորեն պատժել ընտրված ղեկավարներին»,-ասված է կազմակերպության հայտարարությունում:
«HRW»-ի՝ Թուրքիայի հարցերով պատասխանատու տնօրեն Էմմա Վեբը նշել է, որ հեղաշրջման փորձից հետո ավելի քան 160 մեդիա կառույց է փակվել: «Մնացել են միայն մի քանի ընդդիմադիր ձայներ, որոնք դեռ դաժանաբար չեն լռեցվել», -հավելել է Վեբը:
Հրապարակված օրենքի ուժ ունեցող որոշումների շրջանակներում շուրջ 1200 ակադեմիկոս և 10.000 հանրային ծառայող զրկվել են իրենց աշխատանքից: Ձերբակալվածների և նրանց փաստաբանների հանդիպումները համապատասխան հրահանգի համաձայն ձայնագրվում են:
Կազմակերպությունը հիշեցրել է, որ Թուրքիան Եվրախորհրդի և ԵԱՀԿ-ի անդամ է և պարտավոր է հարգել «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» և մի շարք այլ իրավական համաձայնագրերի դրույթները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |