Իրավական10:00, 01 Նոյեմբեր 2016
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության նախագահը կողմ է մահապատիժը վերականգնելուն
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP) կողմ է մահապատիժը վերականգնելուն:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին՝ կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ ելույթ ունենալիս:
Բահչելին, խոսքն ուղղելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP), առաջարկել է հարցին վերջնական լուծում տալ: «Եթե ժողովուրդը մահապատիժ է ուզում, եթե մահապատժն անհրաժեշտ է և եթե ԱԶԿ-ն պատրաստ է, ապա ԱՇԿ-ն էլ է պատրաստ: Եկեք վերջակետ դնենք»:
Նշենք, որ Թուրքիայում մահապատիժը վերականգնելու մասին խոսակցությունները սկսվել են հուլիսի 15-ին կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձից հետո: Մահապատժի վերականգնմանը կողմ է արտահայտվել նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա, ելույթներից մեկում անդրադառնալով թեմային, նշել է. «Ես հավատում եմ, որ մահապատժի նախագիծը մեջլիսում կհաստատվի: Իսկ ես կվավերացնեմ այն»:
Թուրքիայում բարձր մակարդակով հնչեցվող կարծիքները անհանգստացրել են եվրոպացի քաղաքական գործիչներին:
Եվրախորհուրդը (ԵԽ) խոսնակ Դանիել Հոլթգենը նշել է. «Մահապատժի կիրառումը չի կարող համատեղվել ԵԽ անդամության հետ»: Իսկ Եվրամիությանը (ԵՄ) բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիայում մահապատժի վերականգնումը գնահատում են որպես «կարմիր գիծ»՝ եվրաինտեգրման բանակցություններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |