Իրավական07:31, 01 Նոյեմբեր 2016
Թուրքիայում հայ պատգամավորը դատապարտել է ընդդիմադիր թերթի լրագրողների ձերբակալությունները
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավորները ակցիա են իրականացրել «Cumhuriyet» թերթի շենքի դիմաց ի պաշտպանություն թերթի այն լրագրողների, ովքեր հոկտեմբերի 31-ին ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից:
Ձերբակալվածները մեղադրվում են գյուլենականների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին «քարոզչություն անելու մեջ»:
Շենքի դիմաց հավաքված պատգամավորների շարքում է եղել նաև «ԺՀԿ»-ի՝ ազգությամբ հայ պատգամավոր Սելինա Դողանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում, քննադատել է թուրքական ոստիկանության գործողությունները, ինչպես նաև երկրում արտակարգ դրության երկարաձգումը: Ըստ Դողանի՝ արտակարգ դրությունը, որի բաղկացուցիչ մասն են կազմում թուրքական ոստիկանության կողմից իրականացվող ձերբակալությունները, իրականում չարաշահվում է իշխանությունների կողմից:
«Մենք այսօր այստեղ ենք օրենքի գերակայությունը պաշտպանելու համար, քանի որ արտակարգ դրությունը չարաշահվում է»,-ասել է Դողանը
Ըստ նրա` PKK-ի օգտին քարոզչություն անելու մեղադրանքի հիման վրա տեղի ունցած ձերբակալությունները իրականում նպատակ ունեն վախեցնել երկրի բնակչության 50%-ին:
«Անհրաժեշտ է, որ բոլորը այստեղ հավաքվեն և տեր կանգնեն օրենքին: «Cumhuriyet» թերթը հանրապետությանը պաշտպանող ամենագլխավոր կառույցն է: Հիմնադրման օրվանից ի վեր պայքարել է հեղաշրջումների դեմ: Նրան որևէ ահաբեկչական կառույցի հետ կապելը ցույց են տալիս, որ այս երկրում ոչ մի ընդդիմադիր ուժի ձայն չեն հադուրժում»,-ասել է Դողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |