Իրավական10:50, 01 Նոյեմբեր 2016
Բրյուսելում մտահոգված են. Թուրքիան հետզհետե վերածվում է ավտորիտար պետության
Եվրոպական կառույցները շարունակում են իրենց անհանդուրժողականությունը դրսևորել Թուրքիայում տեղի ունեցող հակաժողովրդավարական զարգացումների նկատմամբ:
Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին հայտարարել է, որ Թուրքիայում կատարվող իրադարձությունները Բրյուսելում խորը մտահոգություն են հարուցում: Նա ընդգծել է, որ հուլիսի 15-ի հեղաշրջումից հետո կառավարությունը ընդդիմադիր քաղաքական ուժերի և մամուլի նկատմամբ «զրոյական հանդուրժողականություն» է ցուցաբերում:
Անդրադառնալով ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի ղեկավարների և թղթակիցների ձերբակալման փաստին՝ Փիրին նշել է. «Ամեն ինչ գնալով ավելի ու ավելի է վատանում»:
ԵԽ ներկայացուցիչը հիշեցրել է նաև Դիարբեքիրի համաքաղաքապետներ Գյուլթեն Քըշանաքի և Ֆըրաթ Անլըի ձերբակալության և 15 քրդական լրատվամիջոցների գործունեության դադարեցման մասին:
«Բրյուսելում մտահոգությունը շատ մեծ է, քանի որ Թուրքիայում ուժերի հակադրություն չի մնացել: Թուրքիան հետզհետե վերածվում է ավտորիտար պետության», - նշել է Փիրին:
Նա հավելել է, որ Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներում փոփոխություն մտցնելու հարցում Եվրամիության հնարավորությունները շատ սահմանափակ են, սակայն ԵՄ-ն պետք է հստակ դիրքորոշում որդեգրի՝ ի օգուտ Թուրքիայում ժողովրդավարության կողմնակիցների:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլց էլ Twetter-ի իր միկրոբլոգում թեմայի վերաբերյալ կատարած մի գրառմամբ քննադատել է Մուրաթ Սաբունջուի և «Cumhuriyet» թերթի մյուս լրագրողների ձերբակալությունը:
Եվրախորհուրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը իր հերթին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Cumhuriyet»-ի ղեկավարների և լրագրողների ձերբակալությունների պատճառով Թուրքիան կարող է բազմաթիվ դատավարությունների հետ գործ ունենալ:
«Եթե արտակարգ դրության ռեժիմը շարունակաբար չարաշահվի, ապա Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կարող են բազմաթիվ դատական գործեր հարուցվել», - նշել է Յագլանդը:
Նա հիշեցրել է, որ անգամ արտակարգ իրադրության պայմաններում անհրաժեշտ է հավատարիմ մնալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին:
«Անհրաժեշտ է զգուշությամբ միմյանցից զատել բռնության կողմնակից ահաբեկչական գործողությունների միջոցով կառավարության քննադատումն ու ընդդիմադիր հայտարարութունները: Քանի որ խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ հիմնաքարերից մեկն է», - հավելել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |