Տարածաշրջան10:14, 01 Նոյեմբեր 2016
Թուրքական ԶՈՒ-ի հատուկ նշանակության ուժերը առաջին անգամ կհամալրվեն ոչ բանակային ծառայողներով

Թուրքիայի բանակի հատուկ նշանակության զորքերը (կարմիր բերետավորներ) առաջին անգամ կհամալրվեն ոչ բանակային անձնակազմով:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` պաշտպանության նախարարությունը հատուկ նշանակության զորքերը 200 պայմանագրային սպայով ու 500 ենթասպայով համալրելու նպատակով ընդունելություն է սկսել: Այս համալրումը, սակայն, առանձնանալու է նրանով, որ խախտվելու է երկար ժամանակ բացառապես զինված ուժերի այլ անձնակազմերից հատուկ նշանակության զորհերը համալրելու ավանդույթը:
Ընդունման կարգում կատարված փոփոխություններից հետո թուրքական կարմիր բերետավորների սպայական շարքերը համալրելու թեկնածության համար կարող են դիմել նվազագույնը բակալավրի որակավորում ունեցող քաղաքացիները, իսկ ենթասպայական կազմում ընգրկվելու համար կարող են դիմել թերի բարձրագույն կրթություն ունեցողները (համալսարանների երկամյա կուրսը ավարտածները):
Նշվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կարմիր բերետավորների շարքերի համալրման մասին հատուկ աֆիշով հայտարարության է տարածել, որի վրա զետեղվել է հեղաշրջման գիշերը զոհված ենթասպա Օմեր Հալիսդեմիրի նկարը: Վերջինին սպանել էին հեղաշրջման փորձի մասնակից զինվորականներն այն բանից հետո, երբ Հալիսդեմիրը հեղաշրջումը կանխելու նպատակով սպանել էր խռովարար գեներալներից մեկին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |