Տարածաշրջան08:17, 01 Նոյեմբեր 2016
Թուրքիայում հեղաշրջման փորձի վնասները կփոխհատուցվեն զինվորականների թոշակներից

Թուրքիայի կառավարության հատուկ որոշմամբ կալանք է դրվել բոլոր այն զինվորականների կենսաթոշակային կուտակային ֆոնդի հաշիվների (OYAK-Բանակի օգնության ֆոնդ) վրա, որոնք հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հեռացվել են զինված ուժերի շարքերից` գյուլենական շարժման (համայնք) հետ կապ ունենալու պատճառով:
Թուրքական բանակի բոլոր սպաների համար, ըստ իրենց կոչումների ու պաշտոնների, ծառայության ողջ ընթացքում գումար է կուտակվում «Բանակի օգնության ֆոնդում» ունեցած իրենց հաշիվներին, որը ծառայության ավարտից սկսած թոշակի տեսքով վերադարձվում է վերջիններին:
Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի` կառավարության այս որոշումը, որը հղում է անում վերջերս փոփոխության ենթարկված ահաբեկչության մասին օրենքի 20-րդ հոդվածին, հնարավորություն է տալիս դատախազության պահանջով և դատարանի որոշմաբ սառեցնել ձերբակալված կամ բանակից հեռացված սպաների ֆոնդային հաշիվները:
Ֆոնդում գտնվող սառեցված հաշիվներում առկա գումարների ճակատագիրը (որոնք գեներալ մայորների համար կազմում են 250-300 հազար թուրքական լիրա (100.000 դոլար), իսկ գեներալ գնդապետների համար հասնում են մինչև 1 մլն լիրայի (330.000 դոլար)), կորոշի դրանց տերերի վերաբերյալ իրականացվող դատավարությունների ու քննությունների ավարտից հետո:
Հեղաշրջման փորձի մեջ մեղավոր ճանաչված բոլոր սպաները կզրկվեն գումարներից, իսկ այդ գումարները կուղղվեն հեղաշրջման գիշերը տեղի ունեցած ավերածությունների փոխհատուցմանը: Դրանցից փոխհատուցում կտրամադրվեն նաև հեղաշրջման գիշերը բախումների ընթացքում զոհված քաղաքացիների ու ոստիկանների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականների կողմից ռազմական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել: Թուրքիայի իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են գյուլենական համայնքին և առաջնորդ Գյուլենին: Վերջինս հերքել է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին՝ այն անվանելով հոլիվուդյան ֆիլմի սցենարով բեմականացում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |