Իրավական09:39, 01 Նոյեմբեր 2016
Օզդեմիր.«Թուրքիան ժողովրդավարության անվան տակ վերածվում է բռնապետության»

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը քննադատել է Թուրքիայում մահապատժի վերականգնման ծրագիրը:
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Օզդեմիրը նշել է, որ Թուրքիան ժողովրդավարության անվան տակ վերածվում է յուրատեսակ ժամանակակից բռնապետության:
Մահապատժի վերաբերյալ նախագահ Էրդողանի հայտարարությունները խստորեն քննադատելով՝ թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավորը նշել է. «Եթե երկիրը բռնապետության վերածելուց հետո նաև պաշտոնապես վերականգնվի մահապատիժը, դա ևս մեկ անգամ ցույց կտա, թե որքան է Էրդողանը հեռու Եվրամիության և արևմտյան երկրների արժեքներից»:
Նշենք, որ նախօրեին Թուրքիայում մահապատժի վերականգնման դեմ էր արտահայտվել նաև Եվրախորհուրդը: ԵԽ խոսնակ Դանիել Հոլթգենը շեշտել էր, որ մահապատժի կիրառումը չի կարող ներդաշնակվել ԵԽ անդամակցության հետ:
Հիշեցնենք նաև, որ նախորդ շաբաթ Էրդողանը թեմայի վերաբերյալ հետևյալ հայտարարությունն էր արել. «Մահապատիժը մոտ է, մի անհանգստացեք: Կառավարությունը այս հարցը կբերի խորհրդարանի օրակարգ: Ես հավատում եմ, որ խորհրդարանը այն կհաստատի, իսկ հետո ես այդ որոշումը կվավերացնեմ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |