Միջազգային07:00, 02 Նոյեմբեր 2016
Էրդողանը՝ «Մամուլի թշնամիների» ցուցակում

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (ԼԱՍ- RSF) հրապարակել է «Մամուլի թշնամիների ցուցակը», որտեղ այս տարի տեղ է գտել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
RSF -ի Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստիան Միհրը «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության հետ զրույցում թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է արել: Նա նշել է, որ Էրդողանն այս ցուցակում է հայտնվել, քանի որ հենց նա է պատասխանատու Թուրքիայում բազմաթիվ լրատվամիջոցների գործունեության դադարեցման և լրագրողների ձերբակալությունների համար:
Միհրն ընդգծել է, որ այս երկրում մամուլի նկատմամբ բռնությունները սկսվել են հեղաշրջման փորձից շատ առաջ: Հատկապես Էրդողանի համար ցանկալի արդյունք չտված ընտրություններն այս հարցում շրջադարձային դեր են խաղացել: Իսկ հուլիսի 15-ից հետո բռնություններն ու ճնշումները հետզհետե ավելի են սաստկացել:
Այժմ Թուրքիայում անազատության մեջ է 130 լրագրող և փակվել է շուրջ 140 լրատվամիջոց: Կազմակերպության ղեկավարը նկատել է տվել, որ համատարած ձերբակալությունների ու ճնշումների պատճառով Թուրքիայում լրագրողներն արդեն իրենք իրենց նկատմամբ գրաքննություն են կիրառում, քանի որ բավականաչափ վախեցած են տեղի ունեցածից:
Նշենք, որ «Մամուլի թշնամիների» ցանկում այս տարի տեղ են գտել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ցուցակը հրապարակվել է նոյեմբերի 2-ին՝ լրագրողների դեմ կիրառվող բռնությունների դեմ պայքարի օրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |