Տարածաշրջան09:02, 02 Նոյեմբեր 2016
Հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը Մոսկվա կատարած այցի ընթացքում հանդիպել է ռուս պաշտոնակցի` Վալերի Գերասիմովի հետ:
Ըստ թուրքական «Star» թերթի կայքի` նրանք քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության հնարավորությունը (այդ թվում նաև Հալեպի մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում), դեռևս «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի ազատագրման խնդիրը, ինչպես նաև Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սկսած «Եփրատի վահան» գործողությունը:
Թուրքական «Milliyet» թերթն էլ տեղեկացնում է, որ Ռուսաստան կատարած այցի ժամանակ, Աքարին ուղեկցել է Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը: Աղբյուրի համաձայն՝ հանդիպման ժամանակ թուրքական կողմը նաև բարձրացրել է այն հարցը, որ թուրքական օդուժը Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվացման հետևանքով հոկտեմբերի 22-ից մինչ օրս չի կարողանում օդային օպերացիա իրականացնել:
Աքարը նաև նշել է, որ Թուրքիան երբեք չի համագործակցի Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (ԺՄԿ-PYD) ուժերի հետ: Վերոնշյալ հանդիպման մասին տեղեկությունը նաև հաստատել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտոնական կայքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |