Տնտեսական13:45, 02 Նոյեմբեր 2016
9 ամսում Թուրքիայից էլեկտրաէներգիայի արտահանումը նվազել է 33.2 տոկոսով

2016թ. ընթացքում Թուրքիայից էլեկտրաէներգիայի արտահանման ծավալներն էապես նվազել են: Թուրքական «TRT.haber» կայքի համաձայն՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին էներգիայի արտահանումը նախորդ տարվա համեմատ նվազել է 33 տոկոսով՝ հասնելով 19.538.216.000 դոլարի:
2015թ. նույն ժամանակահատվածում Թուրքիայից արտահանված էլեկտրաէներգիայի ընդհանուր արժեքը կազմել էր 29.389.762.000 դոլար:
Ըստ աղբյուրի՝ այս անկումը մասնավորապես կապված է վերջին երկու տարում նավթի գնի նվազման հետ:
Թուրքիայի զարգացման նախարարության կանխատեսումների համաձայն՝ տարեվերջին երկրից արտահանումների ընդհանուր արժեքը կկազմի 198 մլրդ դոլար, որից 27.5 մլրդ դոլարը ձեռք կբերվի էլեկտրաէներգիայի արտահանման ոլորտից:
Այսպիսով, նախորդ տարվա համեմատ էներգիայի արտահանման տարեկան եկամտաբերությունը կնվազի 10 տոկոսով: Նախարարության 2017-2019 թթ. զարգացման նախագծի համաձայն՝ 2017թ. այս ցուցանիշը կկազմի 32 մլրդ դոլար, 2018թ.՝ 37 մլրդ դոլար, իսկ 2019թ.՝ 41.3 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:

Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։

Ապրիլի 24-ին Վաշինգտոնում հանդիպել են Թուրքիայի ֆինանսների և ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարներ Մեհմեդ Շիմշեքն ու Սքոթ Բեսենթը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |