Իրավական12:19, 03 Նոյեմբեր 2016
Գերմանիայում Հայոց ցեղասպանության բանաձևի համահեղինակ Օզդեմիրին վիրավորողները տուգանվել են

Գերմանական դատարանը տուգանել է 2 անձի, որոնք վիրավորել և սպառնացել են Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) պատգամավորներ Ջեմ Օզդեմիրին և Սևիմ Դաղդելենին:
«Կանաչների կուսակցության» համանախագահ Օզդեմիրը և «Ձախերի կուսակցությունը» ներկայացնող Դաղդելենը, ըստ «Deutsche Welle» գերմանական լրատվականի թուրքական ծառայության, Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով սոցմեդիայում ատելության և վիրավորանքների թիրախ են դարձել:
Նշվում է, որ վիրավորանք հասցնող թուրքերից մեկը տուգանվել է 600, մյուսը՝ 700 եվրոյով:
Պատգամվոր Դաղդելեն ողջունել է դատարանի այդ որոշումը և հույս հայտնել, որ դա զսպող ազդեցություն կունենա: Պատգամավորն ընդգծել է, որ բացի վիրավորանքներից եղել են նաև բռնության և մահվան սպառնալիքներ, որոնք նույնպես պետք է չեզոքացնել:
Ջեմ Օզդեմիրը դրական է գնահատել, որ վիրավորանքը և սպառնալիքը պատժելի արարք են դիտվել դատարանի կողմից:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել: Բանաձևի համահեղինակն էր ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը: Բանաձևն ընդունվել էր գրեթե միաձայն: Կողմ էին քվեարկել նաև Բունդեսթագի՝ ազգությամբ 11 թուրք պատգամավորները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |