Հասարակական13:05, 03 Նոյեմբեր 2016
Թուրքական ընդդիմադիր թերթի նախկին խմբագիրը Գերմանիայի կողմից ժամանակավոր անձնագիր է ստացել
Գերմանիայի իշխանությունները ժամանակավոր անձնագիր են տրամադրել թուրք լրագրող և ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին:
«Haberturk» լրատվամիջոցը, հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ դրանով Դյունդարը հնարավորություն կստանա օրինական ճանապարհով մնալ Գերմանիայում, եթե անգամ չեղյալ հայտարարվի իր թուրքական անձնագիրը:
Սույն թվականի հոկտեմբերի 31-ին Ստամբուլի դատարանը Դյունդարին կալանավորելու մասին որոշում էր կայացրել: Նա մեղադրվում է «իր դեմ ընթացող հետաքննությունից փախուստ ի դիմելու մեջ»:
Ի դեպ, Դյունդարից բացի վերոնշյալ թերթի որոշ աշխատակիցներ ևս մեղադրվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և գյուլենական համայնքի օգտին քարոզչություն անելու մեջ:
Դյունդարը «Twitter» միկրոբլոգի իր էջում գրառում էր կատարել, որտեղ հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |