Իրավական09:53, 03 Նոյեմբեր 2016
Թուրքիան 21 հորիզոնականով նահանջել է «Օրենքի գերակայության ինդեքսում»

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP) Սամսունի նահանգային կառույցի նախագահ, փաստաբան Թուֆան Աքչագյոզը երկրում անօրինականությունների սաստկացման համար մեղադրել է Էրդողանին:
Աքչագյոզը տեղեկացրել է, որ 2015թ. «Օրենքի գերակայության ինդեքսում» Թուրքիան նախորդ տարվա համեմատ նահանջել է 21 հորիզոնականով՝ 102 երկրների ցուցակում զբաղեցնելով 80-րդ տեղը: Մինչդեռ նախորդ տարի Թուրքիան այս ցանկում 59-րդ հորիզոնականում էր:
«Բոլորս էլ պետք է նկատենք և իմանանք, որ մեր երկրի հիմնական խնդիրը հենց ինքը՝ Թայիփ Էրդողանն է: Ընդունենք, որ ժողովրդավարությանը չհավատացող, այն միայն որպես գործիք օգտագործող, օրենքի գերակայությունը երբեք չհանդուրժող մեկը այսօր որպես հանրապետության նախագահ նստած է Բաշթեփեում», - նշել է ընդդիմադիր գործիչը:
Աքչագյոզի կարծիքով՝ Էրդողանը հավատարիմ չէ անգամ իր սահմանադական երդմանը և ողջ ազգի շահերը պաշպանելու փոխարեն սահմանադրությանը հակասող գործունեություն է ծավալում: Նա նշել է, որ Թուրքիայի նման գեղեցիկ երկիրը չի կարող զոհաբերվել Էրդողանի քաղաքական կրքերին:
Նշենք, որ վերոնշյալ հետազոտությունը կատարվել է «Համաշխարհային արդարության նախագծի» (World Justice Projecrt) կողմից, որին աջակցում են Թուրքիայի և մի շարք այլ երկրների իրավաբանական ասոցիացիաները: Օրենքի գերակայության տեսակետից աշխարհում առաջատարներ են Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան:
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ յուրաքանչյուր երկրում որքան բարձր մակարդակի վրա է օրենքի գերակայությունը, այնքան ավելի բարձր է մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը, իսկ քաղաքացիներն իրենց ավելի ապահով և հանգիստ են զգում: Մինչդեռ երբ երկրում օրենքի գերակայությունն արհամարհվում է, ողջ ազգը դրանից վնաս է կրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |