Տնտեսական07:00, 04 Նոյեմբեր 2016
Եվրոպական խոշորագույն մեդիակոնցեռնը հեռանում է Թուրքիայից

Գերմանական խոշորագույն մեդիակոնցեռններից մեկը՝ «Axel Springer» -ը հեռանում է Թուրքիայից: Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ընկերության գլխավոր տնօրեն Մատիա Դյոպֆները նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են, ոտնահարվում է մամուլի ազատությունը, հետևաբար իրենք որոշել են դուրս գալ այդ երկրից:
Գերմանական ընկերությունը բաժնետոմսեր ունի թուրքական «Doğan Yayın Holding»-ում, որոնք աստիճանաբար կվաճառվեն: Դյոպֆները տեղեկացրել է, որ «Axel Springer»-ն այլևս ներդրումներ չի կատարի Թուրքիայում, իսկ մինչև 2022թ. ամբողջությամբ կվաճառի «Doğan Yayın Holding»-ում իր բաժնեմասը:
Նշենք, որ «Axel Springer» -ը աշխարհի ավելի քան 30 երկրներում 150-ից ավելի ամսագիր և թերթ է հրատարակում: Եվրոպայի ամենախոշոր մեդիակոնցեռնների թվին պատկանող այս ընկերության տարեկան միջին եկամուտը կազմում է 1 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |