Միջազգային08:02, 04 Նոյեմբեր 2016
Երկու կողմերն էլ հավատարիմ կմնան պայմանագրին. ԵՄ-ն պատասխանել է Թուրքիային

Եվրոպան սառնասրտությամբ է ընդունել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերջնագրային հայտարարությունը, որում վերջիս սպառնացել էր ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմը չվերացվելու դեպքում մոտ օրերս չեղարկել Ռեադմիսիայի (հետ ընդունման) համաձայնագիրը:
Ըստ գերմանական «Deutsche Welle» թերթի թուրքական ծառայության` Եվրոպական հանձնաժողովի մամուլի խոսնակ Մարգարիտիս Սխինասը հայտարարել է, որ 2 կողմերն էլ հավատարիմ են մնալու պայմանագրի պայմաններին: Սխինասը նկատել է, որ համաձայնագիրը ստորագրվել է փոխադարձ վստահության պայմաններում և պետք է հիմնված լինի փոխադարձ պարտավորությունների ու պայմանների կատարման վրա:
Եվրոպացի պաշտոնյան, սական, չի խոսել Թուրքիայի կողմից համաձայնագիրը չեղարկելուն Եվրոպայի պատրաստ լինել-չլինելու մասին` անպատասխան թողնելով լրագրողի` այդ թեմայով հղած հարցը:
Թեմայի մասին խոսել է նաև Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Վոր դեր Լեյենը` ասելով, որ Թուրքիայի կողմից պայմանագիրը չեղարկելու նախադրյալ չի տեսնում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը (ԵՄ) Թուրքիայի քաղաքացիների համար մոտ օրերս չվերացնի վիզային ռեժիմը, ապա իրենք կչեղարկեն ԵՄ-ի հետ կնքած հետ ընդունման (ռեադմիսիայի) համաձայնագիրը:
Ռեադմիսիայի (հետ ընդունման) համաձայնագիրը Թուրքիայի ու ԵՄ-ի միջև կնքվել է 2013-ի դեկտեմբերին: Նշյալ համաձայնագրի կիրառմամբ Թուրքիան պարտավորվել է հետ ընդունել իր տարածքով անօրինական ճանապարհներով ԵՄ անցած փախստականներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |