Իրավական06:57, 04 Նոյեմբեր 2016
Թուրքիայում ձերբակալել են քրդամետ կուսակցության 11 պատգամավորի
Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկարադական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 11 պատգամավոր, այդ թվում կուսակցության համանախագահներ՝ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:
Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ԺԴԿ-ից 15 պատգամավորի ձերբակալելու որոշում է եղել, որոնցից այս պահին ձերբակալվել են 11-ը՝ Նուրսել Այդողանը, Զիա Փիրը, Լեյլա Բիրլիքը, Ֆերահ Էնջյուն, Սելմա Ըրմաքը, Գյուլսեր Յըլդըրըմը, Մեհմեթ Ալի Ասլանը, Սըրրը Սյուրեյա Օնդերը, Իդրիս Բալուքենը և կուսակցության 2 համանախագահները: Մյուս 4 պատգամավրներից 2-ը գտնվում են արտերկրում, մյուս երկուսի ձերբակալման համար աշխատանքներ են տարվում:
Կայքը նշում է, որ ընդդիմադիր պատգամավորները ձերբակալվել են, քանի որ նրանք հրաժարվել էին անձեռնամխելիության վերացումից հետո իրենց նկատմամբ սկսված իրավական գործընթացի շրջանակներում ցուցմունք տալ:
Թուրքիայի ներքին գործերի նախարարություն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ԺԴԿ-ի պատգամավորները ձերբակալվել են Դիարբեքիրի, Շըրնաքի, Հաքքարիի, Վանի, Բնգյոլի դատախազությունների կարգադրությամբ՝ դատարան բերելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |