Իրավական08:24, 04 Նոյեմբեր 2016
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի վիճակագրությունը
2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայում սկսված պաշտոնանկություններն ու ձերբակալությունները ահռելի մասշտաբների են հասել: «Euronews»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ առ այսօր ընդհանուր առմամբ աշխատանքից հեռացվել է 105.000 մարդ, բանտարկվել է 74.000. ձերբակալվել՝ 34.000 քաղաքացի:
Այս միջոցառումների շարքում ամենավերջինը երկուշաբթի օրը ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի դեմ կազմակերպված հատուկ գործողությունն էր, որի շրջանակներում ձերբակալվեցին թերթի 15 ղեկավար և աշխատակից:
Թուրքիայի ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP)՝ մարդու իրավունքների հարցերով պատասխանատու փոխնախագահ Զեյնեփ Ալթըօք Աքաթլըի կազմած զեկույցի համաձայն՝ օգոստոսի 17-ից սեպտեմբերի 17-ի ընթացքում հրապարակված ձերբակալությունների թիվն անցել է 50.000-ը:
Այդ մեկ ամսվա ընթացքում շուրջ 40.000 հանրային աշխատողի դեմ հետաքննություն է սկսվել, ևս 93.000 մարդ հեռացվել է աշխատանքից: Արտակարգ դրության շրջանակներում ընդունված օրենքի ուժ ունեցող համար 675 որոշմամբ համալսարաններից հեռացվել է 1.267 ակադեմիկոս, իսկ սեպտեմբերի 1-ին աշխատանքից հեռացվել է ևս 2.346 մտավորական:
Թուրքիայի Լրագրողների միության, Թուրքիայի Լրագրողների համայնքի և Թուրքիայի հեղափոխական աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիայի հրապարակած տվյալների համաձայն՝ արտակարգ դրության շրջանակներում բանտարկվել է 133 լրագրող, իսկ 2.308 լրագրող անգործ է մնացել: Փակվել է 16 հեռուստաալիք, 3 լրատվական գործակալություն, 47 թերթ, 16 ամսագիր, 23 ռադիոկայան և 26տպագրատուն:
Նշենք, որ Թուրքիայի արևմտյան գործընկերներն ու մի շարք իրավապաշտպան կառույցներ պարբերաբար իրենց դժգոհությունն ու մտահոգությունն են արտահայտում այս երկրում «անհավանական մասշտաբների հասնող զտումների» առթիվ: Եվրոպական երկրներն ու միջազգային կառույցները նշում են, որ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը չարաշահվում է՝ ընդդիմադիր ուժերի ձայները լռեցնելու համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձի պատճառով Թուրքիայում 272 քաղաքացի էր զոհվել, 2.194 -ը՝ վիրավորվել: Դեպքից ընդամենը օրեր անց երկրում եռամսյա արտակարգ դրություն հայտարարվեց, որն այնուհետև երկարաձգվեց ևս 3 ամսով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |