Տարածաշրջան13:55, 04 Նոյեմբեր 2016
Թուրքական ոստիկանությունը ուժ է կիրառում քրդամետ ցույցերի դեմ

Թուրքական ոստիկանությունը ուժով ցրել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի, ինչպես նաև կուսակցության մեկ տասնայկ պատգամավորների ձերբակալությունների դեմ մայրաքաղաք Անկարայում բողոքի ցույց անողներին:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` ոստիկանները նախ շրջապատել են ցուցարարների գտնված պողոտան, այնուհետև գազային ռումբերի կիրառմամբ ցրել են նրանց, որոնք հիմնականում եղել են արհմիությունների «DİSK» «KESK» ֆեդերացիաների ու քրդամետ կուսակցության անդամներ ու համակիրներ:
Նշվում է, որ ոստիկանության միջամտության ընթացքում վնասվածքներ են ստացել ցույցին մասնակցող կազմակերպությունների մի քանի ղեկավարներ: Հաղորդվում է առնվազն 6 ձերբակալվածի մասին:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ` ոստիկանությունը ուժ է գործադրում նաև երկրի տարբեր շրջաններում ի պաշտպանություն քրդամետ կուսակցության ձերբակալված անդամների անցկացվող բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ:
Անթալիայում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների շրջանում կա 7 ձերբակալված, բազմաթիվ ձերբակալվածներ կան Այդընում ու Դիդեմում տեղի ունեցող ցույցերի մասնակիցների շրջանում:
Ուժ է կիրառվել նաև Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում տեղի ունեցած ակցիայի մասնակիցների նկատմամբ, իսկ Թուրքիայի քրդերի կենտրոնը համարվող Դիարբեքիր քաղաքի արդարադատության պալատի դիմաց շարունակվում է ժողովրդի կուտակումը:
Նշեք, որ այսօր քրդամետ կուսակցության ձերբակալված 12 պատգամավորնեիրց 5-ի, այդ թվում կուսակցության համանախագահներ Դեմիրթաշի և Յուքսեքդաղի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |