Միջազգային11:38, 07 Նոյեմբեր 2016
Եվրամիությունը կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը խստորեն քննադատել է Թուրքիայում տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունները: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Ասելբորնը նշել է, որ Եվրամիությունը կարող է օրակարգ բերել այս երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը: Նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայից արտահանվող ապրանքների կեսը ուղղվում է դեպի եվրոպական երկրներ, իսկ Թուրքիայում կատարվող ներդրումների 60 տոկոսը գալիս է հենց Եվրամիությունից:
Ասելբորնը շեշտել է, որ վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական զարգացումների լույսի ներքո այս տնտեսական ցուցանիշները կարող են օգտագործվել որպես Անկարայի վրա ճնշում գործադրելու միջոց:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նկատել է տվել, որ Էրդողանն ինքն իրեն ընկալում է որպես բացարձակ ուժ և անտեսում է իրավական պետության բոլոր կանոնները: Ասելբորնը նշել է, որ ստեղծված իրավիճակը հարիր չէ Եմ անդամակցության ձգտող պետությանը: Նրա կարծիքով՝ Թուրքիան «քաղաքական մահվան» ժամանակաշրջան է ապրում, իսկ քաղաքացիների հանդեպ կիրառվում են ֆաշիստական մեթոդներ:
Իսկ Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը, խստորեն քննադատելով Թուրքիային, առաջարկել է չեղարկել գաղթականների վերաբերյալ ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը: Ըստ նրա՝ Թուրքիան արագորեն վերածվում է բռնապետության, իսկ Էրդողանը փորում է ժողովրդավարության և օրենքի պետության գերեզմանը:
Թուրքիային ուղղված քննադատություններ է հնչեցրել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Քուրցը: Նա շեշտել է, որ լրագրողներին ու ընդդիմադիր առաջնորդներին բանտարկող պետությունը տեղ չունի Եվրամիությունում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |