Իրավական07:02, 07 Նոյեմբեր 2016
Եվրոպան կաջակցի Թուրքիայում աշխատանքից հեռացված դատավորներին

Դատավորների եվրոպական միությունը Թուրքիայում աշխատանքից հեռացված դատավորներին աջակցելու նպատակով հիմնադրամ է ստեղծել:
«Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ միությունը նյութական աջակցություն կցուցաբերի հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության շրջանակներում «Գյուլենական համայնքի» հետ կապերի մեջ մեղադրանքով աշխատանքից հեռացված դատավորներին, դատախազներին ու նրանց ընտանիքներին:
Շվեյցարիայի դատավորների և դատախազների ասոցիացիան ևս թեմայի վերաբերյալ հայտարարություն է հրապարակել՝ տեղեկացնելով, որ նույնպես կաջակցի թուրք դատավորների համար ստեղծված հիմնադրամին:
Ասոցիացիայի անդամ Թոմաս Ստադելմանը նշել է. «Մենք հավատում ենք, որ մեր կողմից կատարվելիք նյութական փոքր օգնությունը թեկուզ մի փոքր կսփոփի այդ վիրավոր ընտանիքներին: Մենք այս առումով որոշ դիմումներ ենք ստացել»:
Գերմանիայի դատավորների և դատախազների ասոցիացիան ևս տեղեկացրել է, որ նշյալ հիմնադրամին 10.000 եվրո կնվիրաբերի: Մի շարք այլ իրավաբանական միություններ ևս թուրք դատավորներին աջակցելու համար միջոցներ հավաքելու ուղղությամբ աշխատանքներ են սկսել:
Հավելենք, որ շվեյցարական ասոցիացիան դատապարտել է Թուրքիայի պատկան մարմինների գործունեությունը՝ կոչ անելով չմոռանալ անմեղության կանխավարկածի և կտտանքնրի արգելքի մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |