Իրավական10:23, 07 Նոյեմբեր 2016
Իտալական մամուլը դատապարտել է քուրդ պատգամավորների ձերբակալությունները
Իտալական մամուլը արձագանքել է Թուրքիայում քրդական կուսակացապետների և պատգամավորների ձերբակալման ու բանտարկության դեպքերին: «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ անվանի «Corriere della Sera» թերթի շապիկին է հատնվել ոստիկանության կողմից բռնությամբ բերման ենթարկվող Սեբահաթ Թունջելի լուսանկարը՝ «Բռնություն. Քրդամետ գործիչները բանտում են» մակագրությամբ: Իսկ բուն հոդվածը կրում է «Ձերբակալություններ Թուրքիայում: Եվրոպան մեղադրում է. ժողովրդավարությունը վիրավորված է»:
Թերթում տեղ է գտել նաև Անտոնիո Ֆերարիի վերլուծական հոդվածը՝ «Բռնապետության հաստատման նպատակով վերջին արգելակն էլ ոչնչացվեց» վերնագրով:
«Թուրքիայի տեղի ունեցող դեպքերը սարսափելի են: Դրանք ընդամենը «մտահոգիչ ազդանշաններ չեն»՝ ինչպես կարծում էր Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Սուլթանի կացինը հարվածում է բոլորին, ով դեմ է դուրս գալիս նրա ծրագրերին», - ասված է հոդվածում:
Հեղինակը նշում է, որ Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) միակ ուժն է, որը խանգարում է Էրդողանին՝ փոփոխել սահմանադրությունը և վերածվել Վիդելայի կամ Պինոչետի: Եվ հենց դա է պատճառը, որ ԺԴԿ առաջնորդներն ու անդամները բանտարկվում են:
Իտալական «Manifesto» թերթը ևս անդրադարձել է Թուրքիայի զարգացումներին: Թերթի շապիկին տեղ է գտել «Սուլթանություն» խոսուն անոնսը, իսկ թեմայի վերաբերյալ հոդվածը վերնագրվել է այսպես՝ «Էրդողանի նոր և իրական հարվածը. Թուրքիան գլխատեց քուրդ ընդդիմությանը»:
Իսկ «Il Sole 24 Ore» թերթում տեղ է գտել այն կարծիքը, թե Վաշինգտոնն ու Բրյուսելը ավանդության համաձայն իրենց բողոքն արտահայտելուց հետո էլ կշարունակեն աշխատել Անկարայի հետ:
Կաթոլիկ եկեղեցուն պատկանող «Avvenire»-ը գրում է.
«Ինչպես երևում է՝ Թուրքիան հասել է մի կետի, որտեղից այլևս հնարավոր չէ հետադարձ քայլ կատարել: Քանի որ երեկ տեղի ունեցած դեպքերից հետո կարող է ներքին պատերազմ սկսվել կամ էլ լիովին կլռեցվեն բոլոր տեսակի ընդդիմադիր ուժերը»:
Հավելենք, որ Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենթիլոնին Twitter--ում կատարած մի գրառմամբ իր մտահոգությունն էր հայտնել ԺԴԿ համանախագահ Դեմիրթաշի և կուսակցության մյուս պատգամավորների ձերբակալության առթիվ: «Իտալիան կոչ է անում հարգել մեջլիսի ընդդիմադիր գործիչների իրավունքները» ,- գրել էր նա:
Վարչապետ Մատտեո Ռենզին էլ հայտարարել էր, որ իրենք մեծ մտահոգությամբ են հետևում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներն: Նա նշել էր, որ անընդունելի է պատգամավորների անձեռնամխելիության չեղարկման օգտագործումը քաղաքական նպատակներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |