Իրավական10:32, 07 Նոյեմբեր 2016
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» Թուրքիայի դեմ հայց կներկայացնի ՄԻԵԴ
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) պատրաստվում է իր ձերբակալված անդամների գործով հայց ներկայացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Ըստ թուրքական «İlerihaber.com» լրատվական կայքի` այդ նպատակով ԺԴԿ-ի իրավաբանների գլխավորությամբ ստեղծվել է իրավական հանձնաժողով:
Հանձնաժողովը պատգամավորների կալանավորումը բողոքարկելու նպատակով դիմելու է նաև Թուրքիայի սահմանադրական դատարան: Նշվում է, որ հանձնաժողովն ուսումնասիրում է նաև ԺԴԿ-ական պատգամավորների ձերբակալություններից առաջ և հետո վարչապետ Բինալի Յըլդըրըմի և նախարարների կողմից արված հայտարարությունները` դրանք ևս հայցադիմումին կցելու նպատակով:
Հանձնաժողովը արդեն ՄԻԵԴ-ին տեղեկացրել է նախապատրաստվող հայցերի մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ի առավոտյան ձերբակալվելէին ԺԴԿ-ի համանախագահներ Սելահհեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր: Ձերբակալվածներից 9-ի, այդ թվում՝ 2 համանախագահների վերաբերյալ ազատազրկման որոշում է կայացվել: ԺԴԿ-ական գործիչները մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցության մեջ: Դեմիրթաշը արդեն տեղափոխվել է Էդիրնեի, իսկ Յուքսեքդաղը՝ Քոջաելիի բանտ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |