Միջազգային07:46, 08 Նոյեմբեր 2016
Գերմանացի պատգամավորները պահանջում են դադարեցնել Թուրքիա-Եվրամիություն անդամակցության բանակցությունները

Թուրքիայի ընդդիմադիր «Cumhuriet» թերթի 9 լրագրողների և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) 2 համանախագահների ու 7 պատգամավորների բանտարկությունը դժգոհությունների ալիք է առաջացրել Եվրոպայում:
Թուրքական «Haber.sol.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ գերմանացի քաղաքական գործիչները ևս շարունակում են քննադատություններ հնչեցնել Թուրքիայում ընդդիմության դեմ գործադրվող բռնությունների ու ճնշումների առթիվ:
Գերմանիայի խորհրդարանի «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) խմբակցության ղեկավար Թոմաս Օպերմանը հայտարարել է, որ Թուրքիայում հետզհետե սաստկացող ավտորիտար միտումների պատճառով այս երկրի եվրաինտեգրման բանակցությունները կարող են սառեցվել:
«Չպիտի ակնկալել, որ ընդդիմությանը բանտերում պահող երկիրը կարող է շարունակել բանակցությունները ԵՄ-ի հետ», - հայտարարել է Օպերմանը:
Օպերմանի խոսքով՝ այլևս անհնար է ուղղակի դիտել, թե ինպես է ընդդիմություն այս երկում համակարգված ձևով լռեցվում, իսկ Եվրամիությունն էլ չի կարող ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունենում: Գերմանացի պատգամավորը շեշտել է, որ Թուրքիայի հետ կարելի է շարունակել միայն անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում:
Իսկ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Սայբերտը նշել է, որ եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, ապա եվրաինտեգրման գործընթացի դադարեցումը անխուսափելի կլինի:
«Ձախերի» կուսակցության խորհրդարանական խմբակցության արտաքին հարաբերությունների խոսնակ Սեվիմ Դաղդելենն էլ թեմայի վերաբերյալ հրապարակած գրավոր հայտարարությունում շեշտել է, որ Էրդողանը վաղուց է հատել թույլատրելիի սահմանը: Նա հայտարարել է, որ լրագրողներին ու պատգամավորներին բանտարկող երկիրը չի կարող Գերմանիայի դաշնակիցը լինել: Դաղդելենը պահանջել է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, ինչպես նաև՝ պատժամիջոցներ կիրառել Էրդողանի և նրա համախոհների դեմ:
«Կանաչների» կուսակցության պատգամավոր և խորհրդարանի փոխնախագահ Կլաուդիա Ռոթն էլ հայտարարել է, որ պետք է չեղարկել Թուրքիայի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագիրը: Նրա կարծիքով՝ Թուրքիան մի երկիր է, որ մեծ արագությամբ վերածվում է բռնապետության:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |