Միջազգային06:48, 08 Նոյեմբեր 2016
Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Լյուքսեմբուրիգին

Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) պատասխանել է նախօրեին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հայտարարությանն այն մասին, թե Եվրամիությունը (ԵՄ) կարող է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել:
Թուրքական «Ensonhaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ԱԳՆ խոսնակ Հյուսեին Մյուֆթուօղլուն այս առթիվ գրավոր հայտարարություն է տարածել: Հայտարարությամբ քննադատվել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի՝ գերմանական «Deutschlandfunk» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ նախօրեին հնչեցրած զգուշացումը:
«Նման անհաջող հայտարարությունները ցույց են տալիս, թե որքան անկարող է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը ճիշտ հասկանալ և գնահատել մասշտաբն ու բնույթը այն ահաբեկչության, որի դեմ Թուրքիան ստիպված է պայքարել: Այն դեպքում, երբ վիճելի է անգամ, թե հենց Լյուքսեմբուրգը որքանով է արդյունավետ մասնակցում միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Մինչդեռ մենք ակնկալում էինք, որ նախարար Ասելբորնը ամեն առիթով կդատապարտի 246 կյանք խլած հեղաշրջման փորձի հեղինակ ահաբեկիչներին»:
Մյուֆթուօղլուի կարծիքով՝ Թուրքիայի նման ժողովրդավարական երկրում հուլիսի 15-ից հետո տեղի ունեցող իրադարձությունները ուղղված են միայն ու միայն երկրում ժողովրդավարության ապահովմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը հայտարարել էր, որ Թուրքիայում տեղի ունեցող ապօրինի ձերբակալությունների և ընդդիմության ձայնը լռեցնելու փորձերի պատճառով Եվրամիությունը, ի վերջո, ստիպված կլինի Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել: Նախարարը հիշեցրել էր, որ Թուրքիայից արտահանումների 50 տոկոսը ուղղվում է դեպի Եվրոպա, իսկ երկրում կատարվող ներդրումների 60 տոկոսը դարձյալ Եվրոպական միության կողմից է ապահովվում: Հետևաբար, այդ հանգամանքը Անկարայի վրա ճնշում գործադրելու հզոր միջոց կարող է ծառայել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |