Իրավական13:29, 09 Նոյեմբեր 2016
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի դեմ հայցերի թիվը եվրադատարանում կտրուկ աճել
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայից 850 նոր հայց է ներկայացվել: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ի խոսնակը նշել է, որ հատկապես հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից և արտակարգ դրության հայտարարումից հետո այդ հայցերի թիվը կտրուկ ավելացել է:
Խոսնակը նաև հիշեցրել է, որ մինչ հուլիսի 15-ը ՄԻԵԴ-ում ընթացքի մեջ էր Թուրքիայի վերաբերյալ 7.750 դատական գործ:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Թուրքիայից ստացվող հայցերի թվի աճի կապակցությամբ:
«Բոլոր թուրքերն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ևս իրավունք ունեն դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - հիշեցրել է Յագլանդը:
Նա նշել է, որ Եվրախորհուրդը Թուրքիայի հետ քննարկում է, թե ինչպես կարելի է լուծել բոլոր այս խնդիրները:
Յագլանդը կոչ է արել թուրքական կառույցներին՝ հավատարիմ մնալ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, քանի որ հակառակ դեպքում ՄԻԵԴ-ում Թուրքիայի դեմ հայցերի թիվը կշարունակի աճել:
Հիշեցնենք, որ հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում սկսեցին անտեսվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները: Հուլիսի 5-ից հետո կրթության, լրատվության, ռազմական, անվտանգության, իրավունքի բնագավառի տասնյակ հազարավոր աշխատակիցներ հեռացվեցին աշխատանքից, շուրջ 35.000 մարդ ազատազրկվեց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |