Իրավական09:06, 15 Նոյեմբեր 2016
Freedom House: Թուրքիան անազատ համացանց ունեցող երկրների ցանկում է
«Freedom House» միջազգային իրավապաշտպան ընկերությունը հրապարակել է «Համացանցի ազատության» մասին իր ամենամյա զեկույցը:
Թուրքական ընդդիմադիր «Sözcü» թերթի կայքի փոխացմամբ՝ զեկույցում Թուրքիան դասվել է անազատ համացանց ունեցող երկրների շարքին:
Այդ խմբում Թուրքիայից բացի տեղ են գտել նաև Եգիպտոսը, Ռուսաստանը, Բելոռուսիան, Եթովպիան, Սաուդյան Արաբիան, Մյանմարը, Բահրեյնը, Սուդանը:
Նշենք նաև, որ անցյալ տարի Թուրքիան ընդգրկվել էր «մասամբ ազատ» երկրների խմբում, իսկ այս տարի «անազատ» երկրների ցուցակում զբաղեցնում է 46-րդ տեղը:
Ըստ զեկույցի՝ առանց սահմանափակումների ու խոչնդոտների համացանցից օգտվում են միայն ուսումնասիրությանը մասնակցած երկրների 24 տոկոսի բնակիչները:
Ազատ համացանց ունեցող երկրների ցանկում են ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Պորտուգալիան, Իտալիան, Արգենտինան, Ֆրանսիան, Գերմանիան, ինչպես նաև Հայաստանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |