Քաղաքական12:31, 15 Նոյեմբեր 2016
«Գորշ գայլերը» քեմալական ընդդիմությանը կոչ են անում միանալ Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (MHP-ԱՇԿ), որը նաև «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևն է, փորձում է ընդդիմադիր դաշտը միավորել՝ հանուն սահմանադրական փոփոխությունների անցկացման:
Նոյեմբերի 15-ին ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցության խորհրդանական խմբակցության ժողովում միասնության կոչով դիմել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Բահչելին, դիմելով Քըլըչդարօղլուին, ասել է. «ԺՀԿ-ն այս գործընթացում չպետք է նազ ծախի, կամակորություն անի: Եթե վարչապետին ասում են՝ «մեր դռները բաց են», ապա թող գան՝ գլուխ գլխի տանք, այս խնդիրը լուծենք: Եկեք, միասնաբար քանդենք արգելապատնեշները»:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խմբակցության ժողովում վարչապետ Բինալի Յըլդըրըմը, սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս, նույնպես դիմել է գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդին՝ նշելով, որ խորհրդարանը սահամանդրական փոփոխությունները հանրաքվեի տեսքով ներկայացնելու է ժողովրդի դատին:
«ԺՀԿ նախագահն ասում է, թե իրենց դռները բացն են, մեր դռներն էլ են բաց: Դեռ ժամանակ ունեք, կարող եք գնացքը նստել, քանի դեռ չի շարժվել»:
Նշենք, որ սահմանադրական փոփոխություններում հիմնական հարցը վերաբերում է կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգին անցմանը:
Փոփոխությունների նախագիծը մեջլիսում անցկացնելու համար անհրաժեշտ է 330 ձայն, այնինչ ԱԶԿ-ն ունի 316 մանդատ: Իշխող կուսակցությունը նախագիծն խորդարանում անցկացնելու և հանրաքվեի դնելու նպատակով բանակցություն էր սկսել «Գորշ գայլերի» քաղաքական թևի՝ ԱՇկ-ի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |