Քաղաքական09:26, 16 Նոյեմբեր 2016
Bild: Գերմանացի նախարարին Թուրքիայում ավտոբուս են նստեցրել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի` Թուրքիա կատարած այցը անցել է ոչ բարեկամական մթնոլորտում: Այս մասին գրում է գերմանական «Bild» պարբերականը:
Ըստ «Bild»-ի` թուրքական կողմի «սառը վերաբերմունքը» զգացվել է օդանավակայանից սկսած, որտեղ գերմանացի նախարարին բարձրաստիճան ընդունելություն չի ցուցաբերվել: Մասնավորապես, չի եղել կարմիր գորգ, ինքնաթիռին մեքենա չի մոտեցվել, իսկ նախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը օդանավակայանից տեղափոխել են ոչ թե հատուկ ծառայողական մեքենայով, այլ՝ ավտոբուսով:
Պարբերականը գրում է, որ Անկարայում Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը բոլորովին չի զգացել «թուրքական հայտնի հյուրընկությունը»: Նշվում է, որ նույնիսկ նախարարին տեղափոխող մեքենայի վրա չի եղել գերմանական դրոշը. թուրքերը պատճառաբանել են նրանով, որ «գերմանական դրոշի գույներին համապատասխան կտոր չի ճարվել»:
Ըստ աղբյուրի՝ նման ընդունելությամբ թուրքերը ցանկացել են ցույց տալ, որ «զայրացած են» Գերմանիայի վրա:
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները սրվել էին հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո, ինչի պատճառով Թուրքիան հետ էր կանչել Բեռլինում իր դեսպան Հուսեյին Ավնի Քարսլըօղլուին, իսկ հարաբերություններն իջեցրել ժամանակավոր հավատարմատարի մակարդակի:
Բունդեսթագի որոշմանը հաջորդել էր Թուրքիայում ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմակաբազայի ճգնաժամը. թուրքական իշխանությունները թույլ չէին տվել գերմանացի պատգամավորներին այցելել գերմանացի զինվորականներին:
Գերմանիայի դիրքորոշումը և քննադատությունները հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ներքաղաքական իրադարձությունների, ապա ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի լրագրողների և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորների ձերբակալության շուրջ էլ ավելի էին սրել երկկողմ հարաբերությունները:
Իսկ օրերս Գերմանիայի՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Միշել Ռոթը հայտարարել էր, թե Գերմանիան իր համերաշխությունն է հայտնում Թուրքիայի բոլոր ընդդիմադիր ուժերին: Ռոթի այս խոսքերը քաղաքական շրջանակներում մեկնաբանվել էին որպես Բեռլինի՝ քաղաքական ապաստան խնդրողներին ընդունելու պատրաստակամության արտահայտություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |