Միջազգային07:24, 16 Նոյեմբեր 2016
Գերմանիայի հետախուզական ծառայության պետը հերքել է Չավուշօղլուի մեղադրանքները

Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավար Հանս Ջորջ-Մաասենը պատասխանել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալներին աջակցելու վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` Գերմանիային ուղղված մեղադրանքներին:
Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի` Մաասենը «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անհիմն է որակել PKK-ի զինյալներին օժանդակելու վերաբերյալ թուրքական կողմի մեղադրանքները: Մաասենը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի հետախուզական ծառայության հետ հաջող համագործակցություն են ծավալում ահաբեկչության դեմ` ավելացնելով, որ PKK-իհարցում ևս տարիներ շարունակ համատեղ պայքար են իրականացնում:
Գերմանացի պաշտոնյան, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո փոխադարձ հարաբերություններում առաջացած լարվածությանը, ասել է, որ հարաբերությունները չեն փչացել միայն առաջնահերթություններն են փոխվել 2 երկրների համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ատրգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս հայտարարել էր, որ Գերմանիայում գտնվող 4500 PKK-ի անդամի դեմ իրենց կողմից դատական գործեր կան հարուցված, սակայն մինչ այժմ նրանցից միայն 3-ն է արտահանձնվել թուրքական կողմին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |