Իրավական13:42, 16 Նոյեմբեր 2016
Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) սահմանադրական փոփոխությունների նախագծի նախնական տեքստը ներկայացրել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությանը» (MHP-ԱՇԿ): Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթը:
Նախագծում որպես կառավարման համակարգ ընտրվել է նախագահական մոդելը, ըստ որի, գործադիր իշխանության և երկրի ղեկավար է համարվում նախագահը:
Եթե սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով ընդունվեն, ապա նախագահական համակարգին անցումը կկատարվի 2019 թվականին: Ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի պաշտոնավարել մինչև 2019թ. և կիրառել նոր համակարգով սահմանված որոշ լիազորություններ:
Ըստ նախագծի՝ նույն անձն իրավունք ունի նախագահ ընտրվել 2 շրջան 5-ական տարի ժամկետով: Նախագահի ընտրությունները կարող են անցկացվել առավելագույնը 2 փուլով: 1-ին փուլում, եթե թեկնածուներից որևէ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսը, ապա պետք է անցկացվի 2-րդ փուլ, որտեղ նախագահ կընտրվի առավելագույն ձայն հավաքած թեկնածուն:
Նախագահի թեկնածու կարող են առաջադրել մեջլիս անցած կուսակցությունները: Խորհրդարանում չներկայացված, սակայն խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսից ավել ձայն հավաքած կուսակցությունները համապատասխան քանակի ստորագրություն հավաքելու դեպքում նույնպես իրավունք կունենան նախագահի թեկնածու առաջադրել: Նախագահին է վերապահված ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, Ազգային հետախուզության ծառայության պետ, ռեկտորներ և այլ պաշտոնյաներ նշանակելու իրավունքը: Խորհրդարանի կառուցվածքին վերաբերող հատվածում նշվում է, որ այն շարունակելու է մնալ միապալատ կառույց:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մեջլիսում անցկացնելու համար անհրաժեշտ է 330 ձայն, այնինչ ԱԶԿ-ն ունի 316 մանդատ: Իշխող կուսակցությունը նախագիծն խորհրդարանում անցկացնելու և հանրաքվեի դնելու նպատակով բանակցություններ էր սկսել «Գորշ գայլերի» քաղաքական թևի՝ ԱՇկ-ի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |