Իրավական13:06, 16 Նոյեմբեր 2016
Թուրքիայում գյուլենականների հետ կապ ունենալու կասկածանքով ևս 2 205 ոստիկան հեռացվել է աշխատանքից
Թուրքիայում գյուլենականների հետ կապ ունենալու կասկածանքով աշխատանքից հեռացված 3 հազար 181 ոստիկանության աշխատակից վերադարձել են իրենց պաշտոններին, իսկ ևս 2 հազար 205 աշխատակից զրկվել է աշխատանքից:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության կողմից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ազգային անվտագության համար սպառնալիք հանդիսացող Ֆեթուհալլական ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու կամ կապ ունենալու կասկածանքով ավելի վաղ աշխատանքից հեռացված ոստիկանության աշխատակիցների գործերը վերանայվել են և նրանցից 3 հազար 181-ին ծառայությանը վերադառնալու իրավունք է տրվել: Նույն գործի շրջանակներում իրավապահ մարմինների ևս 2 հազար 205 աշխատակից հեռացվել է աշխատանքից»:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Թուրքիայի իշխանությունները փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենին: Հեղաշրջման փորձից հետո բոլոր բնագավառները հատկապես՝ ուժային կառույցները, կրթական ու դատական համակարգերը գյուլենականներից մաքրելու գործընթաց է սկսվել: Աշխատանքից ազատվել են տասնյակ հազարավոր մարդիկ, շատերը ձերբակալվել են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |