Միջազգային07:24, 18 Նոյեմբեր 2016
Բելգիայի վարչապետը Էրդողանի մեղադրանքներն անհեթեթ ու անհիմն է համարել

Թուրքիայի և Բելիգիայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև հերթական փոխադարձ քննադատությունների ալիքն է բարձրացել: «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Բելգիայի վարչապետը արձագանքել է իր երկրին ուղղված Էրդողանի մեղադրանքներին:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Բելգիան կարևոր կենտրոն է ինչպես «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK), այնպես էլ «Ֆեթուլլահական ահաբեկչական խմբավորման» («Գյուլենական համայնք»/«Զուգահեռ կառույց» - FETÖ) համար:
Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը Էրդողանի հայտարարությունը համարել է անհեթեթ, անհիմն և զրպարտություն:
«Բելգիան իրավական երկիր է, և ահաբեկչության հետևանքներից մեծագույն վնասներ կրած երկրին հարիր չեն նման հայտարարությունները: Բելգիան չի կարող հանդուրժել Թուրքիայի կառավարության՝ իր ներքին բախումները Բելգիային վերագրելու միտումը»:
Չարլզ Միշելի այս խոսքերին Թուրքիայի պատասխանը չի ուշացել:
Արտգործնախարարության խոսնակ, դեսպան Հյուսեյին Մյուֆթուօղլուն կարծիք է հայտնել, թե Բելգիայի վարչապետի մեկնաբանությունները Եվրամիության (ԵՄ) երկրների երկակի չափանիշների դրսևորման օրինակ են: Ըստ նրա՝ ԵՄ երկրներն ամեն օր տարբեր երկրների մասին հայտարարություններ են անում, սակայն, երբ խոսքը վերաբերում է իրենց երկրին ուղղված քննադատություններին, իրենք դա մեկնաբանում են որպես երկրի ներքին գործերին միջամտություն:
Թուրքիայի նախագահի խորհրդական և մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ևս հանդես է եկել քննադատական հայտարարությամբ՝ մեղադրելով Բելգիային ահաբեկչության դեմ պայքարում անսկզբունքայնության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |