Տնտեսական10:21, 18 Նոյեմբեր 2016
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկման նոր ռեկորդներ է սահմանում

Թուրքական լիրան իր ողջ պատմության մեջ չգրանցված անկում է գրանցել ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ:
Երեկ երեկոյան միջազգային շուկաներում 3.38 լիրայի հասած դոլարի գինն արդեն նոր ռեկորդ էր սահմանել, սակայն այսօր առավոտյան ժամերին դոլարը շարունակել է դիրքերն ամրապնդել լիրայի նկատմամբ` հասնելով մեկ դոլարը՝ 3.40 թուրքական լիրա ռեկորդային գնի:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` եվրոն նույնպես գրանցել է թուրքական արժույթի նկատմամբ մինչ այժմ ամենաբարձր փոխարժեքը` հասնելով 3.60 լիրայի:
Նշենք, որ հիմնականում Թուրքիայի ներքաղաքական վիճակով պայմանավորված լիրան հուլիսի 15-ի հեղափոխության փորձից հետո շարունակաբար արժեզրկվում է:
Նախորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկումը կազմել էր 3%:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |