Իրավական07:25, 18 Նոյեմբեր 2016
Թուրքիայում ձերբակալվել է ևս 70 մտավորական
Թուրքիայում «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ` թուրքական մամուլն այդպես է անվանում իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած կառույցը) դեմ հետաքննության շրջանակներում Ստամբուլի «Յըլդըզ» տեխնիկական համալսարանի 70 դասախոս է ձերբակալվել:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքը հայտնում է, որ Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալման որոշում է կայացրել համալսարանի դասախոսական անձնակազմի 103 անդամի նկատմամբ, սակայն նախնական տվյալներով, ձերբակալվել են 70-ը:
Ձերբակալման համար հիմք է ծառայել այն, որ դասախոսները գործածել են «Bylock» գաղտնագրման բջջային հավելվածը: Ձերբակալված դասախոսները, որոնց շարքում եղել են դոցենտներ, գիտաշխատողներ, տեղափոխվել են հիվանդանոց բուժզննման, իսկ այնուհետև Ստամբուլի ոստիկանություն՝ ցուցմունք տալու:
Նշենք, որ «Bylock» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածը օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ ծածկագրերով հաղորդակցվելու համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Թուրքական իշխանությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին:
Հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են տասնյակ հազարավոր մարդիկ: Նրանց աշխատանքից ազատման կամ ձերբակալման համար հիմք է ծառայել նաև տվյալ հավելվածը օգտագործելու հանգամանքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |