12:20, 18 Նոյեմբեր 2016
Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցում է S-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու համար
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ իրենք քննարկումներ են անցկացնում մի շարք երկրների` այդ թվում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հետ, ՀՕՊ համակարգերի ձեռքբերման շուրջ:
«BBC» լրատվամիջոցի թուրքական ծառայությանն այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը Անկարայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որտեղ ներկայացված էին թուրքական «Roketsan» ընկերության կողմից արտադրված հեռակառակավարվող հրթիռներ և զենքեր:
Խոսելով ՀՕՊ-ի համակարգեր ձեռք բերելու անհրաժեշտության մասին՝ Ըշըքն ասել է. «Բացի այն բանից, որ քննարկումներ ենք անցկացնում Ռոսաստանի հետ S-400 համակարգերի հարցում, մենք նաև բանակցություններ ենք վարում այլ երկրների հետ, որոնք նույնպես ունեն ՀՕՊ համակարգեր: Այս պահին Ռուսաստանի դիրքորոշումը դրական է»:
Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքերով` իրենք հույս ունեն, որ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրները մեծ ջանքեր կգործադրեն և Թուրքիան իրենց հետ համապատասխան ՀՕՊ համակարգեր կունենա, սակայն նա պարզաբանել է, որ դա ամենևին չի նշանակում, որ Թուրքիան անտեսում է Ռուսաստանի առաջարկը S-400 ՀՕՊ համակարգերի հարցում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |