Տարածաշրջան07:52, 18 Նոյեմբեր 2016
Թուրքիան շարունակում է հարվածել Սիրիայի քրդական ուժերին

Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են Սիրիայի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական ջոկատների` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) ուժերի դիրքերը: Այս մասին հայտնում է թուրքական «Haberler» կայքը, հղում անելով թուրքական ռազմական աղբյուրներին:
Ըստ նույն աղբյուրների պնդումների՝ թուրքական ԶՈՒ-ն հրետակոծում է ԺՊՈՒ-ի դիրքերը, քանի որ վերջիններս, չնայած ԱՄՆ-ի հայտարարություններին, չեն լքում Եփրատ գետի արևելյան ափի մոտ գտնվող Մանբիչ քաղաքը:
Ավելին` ըստ թուրքական կողմի պնդումների` ԺՊՈՒ-ի զինյալները Սիրիայի Էլ Բաբ քաղաքի մոտակայքում մի քանի օր առաջ իրենց վերահսկողության տակ էին վերցրել Շեյհ Նասըր, Սաբ Վերեն, Քանլը Քույու, Բողազ, Քենդիրիլի, Էլ Իշլիյեմ, Քանքավի և Բերշայա գյուղերը, որոնք գտնվում էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ:
Առայժմ, Սիրիայի քրդերի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին, ոչ մի պաշտոնական հայտարարություն չկա Թուրքիայի կողմից:
Հիշեցնենք, որ սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքն ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակներում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» անվամբ լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչնեի դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |