Իրավական07:57, 18 Նոյեմբեր 2016
Թուրքիայում Վանի քաղաքապետը կալանավորվել է, իսկ Աղրըի քաղաքապետը` դատապարտվել

Վանի հանրապետական դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում երեկ ձերբակալված Վանի քաղաքապետ ,ազգությամբ քուրդ Բեքիր Քայան կալանավորվել է: Կալանավորվել է նաև Քայայի հետ ձերբակալված քաղաքապետարանի 4 աշխատակիցներից մեկը` Զելալ Թանլըն: Քայան և Թանլըն մեղադրվել են «ՔԲԿ» («Քուրդիստանի բանվորական կուսակցություն/PKK») ահաբեկչական կազմակերպությանը գիտակցաբար և կամովին աջակցելու» մեջ:
Աղրըի՝ ազգությամբ քուրդ քաղաքապետ Աըրրը Սաքըքն էլ 1 տարի 3 ամսվա ազատազրկման է դատապարտվել` «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) օգտին քարոզչություն անելու մեղադրանքով:
Սաքըքին նման մեղադրանք առաջադրելու պատճառ է դարձել նախորդ տարի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպված «Մեծ մարդասիրական հանրահավաք» խորագրով միջոցառմանը ունեցած ելույթը: Սաքըքի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |