Միջազգային08:18, 19 Նոյեմբեր 2016
Ստոլտենբերգն անդրադարձել է ՆԱՏՕ-ի կազմում ծառայող թուրք զինվորների տարբեր երկրներից քաղաքական ապաստան խնդրելուն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է այն լուրը, ըստ որի, տարբեր երկրներում տեղակայված ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներում ծառայող թուրք զինվորականները քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմում են այդ երկրների ղեկավարությանը:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի (ՆԱՏՕ) անդամ հանդիսացող այդ երկրների` թուրք զինվորականների դիմումները քննող ծառայությունները լիակատար անկախ են որոշում կայացնելիս: Բարձրաստիճան պաշտոնյան կոչ է արել Թուրքիային հարգել օրենքի գերակայությունը, չկոնկրետացնելով, սակայն, այն հանգամանքները, որոնք թուրք զինվորականների մեջ հայրենիք չվերադառնալու ցանկություն են առաջացնում:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հայտնել է նաև, որ կիրակի օրը դաշինքի վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով մեկնելու է Ստամբուլ, որտեղ էլ կքննարկվեն վերոնշյալ հարցերը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի Ռայնլանդ Պֆալց (Rheinland-Pfalz) նահանգի Կայզերսլաութեն քաղաքի մոտակայքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազայում ծառայող թուրք զինվորականները դիմել էին Գերմանիայից քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:
Կայզերսլաութենի քաղաքային իշխանության ներկայացուցիչներից մեկը, հարցազրույց տալով գերմանական «SVR» լրատվական գործակալությանը, հայտնել էր, որ այդ դիմումներն ուսումնասիրվում են միգրացիայի դաշնային ծառայություն կողմից:
Թուրք զինվորականները քաղաքական ապաստան խնդրելու համար որպես հիմնավորում էին ներկայացնել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ստեղծված քաղաքական իրավիճակը:
Գերմանիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազայում ծառայություն են իրականացնում 30-40 թուրք զինվորականներ, որոնց գործուղման ժամկետը մոտենում է ավարտին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |