Միջազգային07:08, 21 Նոյեմբեր 2016
ԵԽ-ում քննարկման կդրվի Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի կասեցման հարցը

Նոյեմբերի 22-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) քննարկման կդրվի Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի կասեցման հարցը: Թուրքական «Gerçek Gündem» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, քվեարկության կդրվի ԵՄ-Թուրքիա բանակցությունների դադարեցման վերաբերյալ բանաձևը:
ԵԽ-ի սոցիալիստ պատգամավորների կողմից ներկայացված բանաձևն արդեն իսկ արժանացել է լիբերալների աջակցությանը: Այդ պատճառով մեծ է հավանականությունը, որ այն կհաստատվի: Մյուս կողմից քաղաքական շրջանակներում պտտվում է այն կարծիքը, որ նույնիսկ հաստատվելու դեպքում վերոնշյալ բանաձևը իրավական պարտադրող ուժ չի ունենա և կկրի սիմվոլիկ բնույթ:
Ակնկալվում է, որ առաջարկված բանաձևի քննարկման ժամանակ խիստ քննադատություններ կհնչեցվեն հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում սահմանված արտակարգ դրության շրջանակներում կիրառվող մեթոդների վերաբերյալ:
Այդ մեղադրանքները մասնավորապես կապված են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավորների, լրագրողների և գրողների կալանավորման, մամուլի նկատմամբ կիրառվող բռնությունների, հիմնարար իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի հետ: Այս համատեքստում որոշ պատգամավորներ կարող են կրկին բարձրանել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը:
Ակնկալվում է նաև, որ նոյեմբերի 22-ին կայանալիք քննարկման ժամանակ անդրադարձ կկատարվի Թուրքայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում տեղ գտած խիստ քննադատություններին, ինչպես նաև այդ առթիվ ԵԽ նախագահ Մարտին Շուլցի և զեկուցող Քեթի Փիրիի հասցեին Թուրքիայից հնչեցված պատասխաններին:
Հիշեցնենք, որ օրինախախտումների բազմաթիվ դեպքերի առթիվ Եվրամիության մի շարք բարձրաստճան պաշտոնյաներ բազմիցս Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցմանն ուղղված կոչեր են հնչեցրել: Նշվել է նաև, որ մահապատժի վերականգնման դեպքում կհատվի այն կարմիր գիծը, որից հետո Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը սառեցումը անխուսափելի կլինի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |