Միջազգային07:22, 22 Նոյեմբեր 2016
«Շանհայի հնգյակին» միանալու համար Թուրքիան նախ պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) համահիմնադիր գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը մեկնաբանություններ է արել Թուրքիայի՝ «Շանհայի հնգյակին» միանալու հավանականության վերաբերյալ:
Միջանկյալ հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ հայտարարել էր, թե որպես այլընտրանք Եվրամիությանը՝ Թուրքիան կարող է միանալ «Շանհայի հնգյակին»:
«Sputnik»-ին հարցազրույց տված Իվաշովը մասնավորպես ասել է. «Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի այս հայտարարությունը և Անկարայի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու ձգտումը ճիշտ որոշում է: ՇՀԿ-ն փայլուն և ընդարձակ հեռանկարներ ունի: Տնտեսության և անվտանգության տեսակետից ևս կազմակերպությունը փայլուն ապագա ունի: Տնտեսության և անվտանգության տեսակետից Թուրքիայի անդամակցությունը ՇՀԿ-ին շատ կարևոր է»:
ՇՀԿ-ի համահիմնադիրը հիշեցրել է Հնդկաստանի և Պակիստանի օրինակը, որոնք միաժամանակ անդամակցել են ՇՀԿ-ին, ինչի արդյունքում երկու երկրների միջև նվազել է ռազմական լարվածությունը:
«Սակայն այսպիսի խնդիր կա. ՆԱՏՕ-ի նման ագրեսիվ ռազմական բլոկի անդամի համար ՇՀԿ անդամակցություն նախատեսված չէ: Համենայն դեպս այս պահին դա այդպես է: ՆԱՏՕ-ն, մասնավորապես, ոչնչացրել է անկախության համար պայքարող որոշ պետություններ: Հետևաբար, այս գործընթացը՝ Թուրքիայի հավանական անդամակցությունը ՇՀԿ-ին, պետք է երկկողմանի լինի: Մի կողմից Թուրքիան պետք է զբաղվի անդամակցության գործընթացով, մյուս կողմից՝ սկսի ՆԱՏՕ-ից հեռանալու գործընթացը»,-հավելել է Իվաշովը:
Նա հիշեցրել է նաև, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն համարել է հնացած կառույց: Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ոչ միայն գումար ստանան, այլև որոշակի գումար վճարեն ԱՄՆ-ին՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար: Իվաշովը կոչ է արել Թուրքիային՝ հաշվի առնել այս բոլոր հանգամանքները և ըստ այդմ կատարել իր ընտրությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |