Իրավական13:31, 22 Նոյեմբեր 2016
Թուրքիայի խոշոր նավատորմերից մեկի սեփականատիրոջ նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել

Թուրք խոշոր գործարար Իհսան Քալքավանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ որոշումը կապված է Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազության՝ ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից իրականացվող դատական վարույթի հետ:
Մինչ այժմ գործարարին գտնել, որևէ կերպ ծանուցել կամ նրանից ցուցմունք վերցնել չի հաջողվել: Այս պահին Քալքավանը գտնվում է փախուստի մեջ:
Հիշյալ գործարարը մեղադրվում է Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված գյուլենական կազմակերպության անդամ լինելու մեջ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում: Հայտնաբերվելու դեպքում անմիջապես պետք է բերման ենթարկվի Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն, իսկ ցուցմունք տալուց հետո կալանավորվի:
Նշենք, որ Իհսան Քալքավանը «Asya Finans» և «Işık Sigorta» ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահն է, ինչպես նաև՝ Թուրքիայի առևտրային խոշոր նավատորմերից մեկի սեփականատերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |