Քաղաքական14:00, 24 Նոյեմբեր 2016
Թուրքիայից արձագանքել են եվրաանդամակցության բանակցությունները սառեցնելու մասին ԵԽ-ի որոշմանը
Եվրախորհրդարանը (ԵԽ) այսօր ընդունել է բանաձև, որն առաջարկում է սառեցնել Թուրքիայի հետ Եվրամիության (ԵՄ) անդամակցության շուրջ ընթացող բանակցությունները: Քվեարկությամբ ընդունված ԵԽ-ի բանաձևին արձագանքել են թուրք գործիչները:
Թուրքական «Yeniakit» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ԵԽ-ի որոշմանն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Բյուլենթ Գեդիքլին: Նա, «Twitter»-ում ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ԵԽ որոշման հետ միաժամանակ Թուրքիայի կենտրոնական բանկը հայտարարել էր տոկոսադրույքների բարձրացման մասին, գրել է. «Սրան հաջորդող գործընթացում կլինեն մանիպուլացիոն լուրեր, որոնց նպատակն է տոկոսադրույքներ բարձրացնելու համար հիմքեր ստեղծել: Նախկինում ևս Թուրքիայի գլխին նման խաղը խաղացել են»:
ԵԽ-ի բանաձևը մեկնաբանել է նաև Թուրքիայի եվրաինտեգրման հարցերով նախարար Օմեր Չելիքը՝ նշելով, որ որոշումը Թուրքիայի համար իրավական ուժ չունի:
«Եթե որոշումը քննադատական, կառուցողական լիներ, կհարգեինք, սակայն ԵԽ-ի որոշումը քաղաքական անհետևողականություն է պարունակում»:
Ըստ Չելիքի՝ այս բանաձևը որևէ առումով լուրջ չի կարող ընդունվել: «Նրանք, ովքեր ցանկանում են մեզ ուղերձ հղել, թող իմանան, որ այս որոշմամբ ընդունված ուղերձը Թուրքիայի սահմաններից ներս չի մտնի: Սա մի ուղերձ է, որին մենք երբեք ականջալուր չենք լինի»:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) փոխնախագահ Օզթուրք Յըլմազի կարծիքով ընդունված որոշումը սխալ է.
«Այս որոշումը չի աջակցում այն պայքարին, որ Թուրքիան մղում է հանուն ժողովրդավարության»:
Յըլմազը, նշելով, որ ԵԽ որոշումը իրավական ուժ չունի և քաղաքական որոշում է, ասել է. «Պարզ է, որ այս որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել կառավարության կողմից մահապատիժը վերականգնելու ցանկությունը և հայտարարված արտակարգ դրությունը: Սակայն մյուս կողմից էլ Եվրոպայում մարգինալ խմբերը միավորվել են՝ արտակարգ դրությունը որպես փաստարկ օգտագործելով»:
Թուրքական «Milliyet» թերթը ներկայացրել է ԵԽ բանաձևի ընդունմանը հաջորդող գործընթացը: Ըստ այդմ՝ ԵԽ նախագահ Մարտին Շուլցն ընդունված փաստաթուղթը պետք ուղարկի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, ԵՄ ղեկավարությանը և անդամ երկրներին, ինչպես նաև Թուրքիայի կառավարությանը և մեջլիսին:
Ըստ «Milliyet»-ի՝ սպասվում է, որ Անկարան ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության միջոցով փաստաթուղթը հետ կհանձնի եվրախորհրդին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |