Տնտեսական11:27, 24 Նոյեմբեր 2016
Թուրքիայում կկառուցվի 7 նոր օդանավակայան

Թուրքիայում ներքին թռիչքների սպասարկման համար կկառուցվի 7 նոր օդանավակայան: Ինչպես հայտնում է թուրքական «Milliyet» թերթի կայքիը, դրանք տեղակայված կլինեն Յոզգաթում, Ռիզե-Արթվինում, Բայբուրթ-Գյումուշհանեում, Նիղդե-Աքսարայում, Քարամանում, Իզմիրում և արևմտյան Անթալիայում:
Այժմ Թուրքիայում ներքին թռիչքներ է իրականացնում 55 օդանավակայան: Ներքին թռիչքներից օգտվող քաղաքացիների և արտասահմանցի հյուրերի 90 տոկոսը հնարավորություն ունի հասնելու որևէ օդանավակայան՝ կտրելով ընդամենը 100կմ ցամաքային ճանապարհ: Նոր օդանավակայանների շնորհիվ նպատակ է դրված Թուրքիայի ողջ տարածքում ապահովելու «յուրաքանչյուր 100 կմ-ին մեկ օդանավակայան» չափանիշը:
Վերջին տարիներին Թուրքիայի քաղավիացիայի ոլորտում խոշոր ինքնաթիռների թիվը 162-ից հասել է 540-ի: Իսկ 2015թ. վերջին ամիսների դրությամբ ուղևորների ընդհանուր թիվը 2003թ. համեմատ աճել է 3 անգամ՝ հասնելով 181.5 միլիոնի: Միջազգային թռիչքների ասպարեզում Թուրքիան համագործակցում է 6 ավիաընկերության հետ՝ փոխադարձ թռիչքներ իրկանացնելով 116 երկրի 283 քաղաքների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |