Իրավական09:24, 25 Նոյեմբեր 2016
Թուրքիայում հայտնի քուրդ գործիչը կալանավորվել է

Թուրքիայում Մարդինի համաքաղաքապետ, ազգությամբ քուրդ Ահմեթ Թյուրքը, ով օրեր առաջ բերման էր ենթարկվել, այսօր դատարանի որոշմամբ կալանավորվել է:
«BBC»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Մարդինի քուրդ քաղաքապետը կալանավորվել է երկրում հեղաշրջման փորձից հետ քրդերի դեմ իրականացվող հետապնդումների շրջանակներում: Դատախազության կողմից վերջինիս մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» հոդվածով: Իսկ Նոյեմբերի 17-ին Ահմեթ Թյուրքը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
74-ամյա Ահմեթ Թյուրքը քուրդ փորձառու քաղաքական գործիչ է, որը նախկինում գլխավորել է Թուրքիայի քրդամետ Դեմոկրատական հասարակության կուսակցությունը, եղել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ։ 2009թ․ դեկտեմբերին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել կուսակցությունն արգելելու վերաբերյալ՝ կառույցը մեղադրելով PKK-ի հետ կապեր ունենալու մեջ։ 2014թ․ Ահմեթ Թյուրքը պաշտոնապես անդամակցել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (HDP), որի մեկ տասնյակից ավելի անդամներ, այդ թվում՝ երկու համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղն ավելի վաղ նույնպես ձերբակալվել էին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |