Իրավական08:13, 28 Նոյեմբեր 2016
Թուրքիայում բերման են ենթարկվել «BBC»-ի և Ամերիկայի ձայնի թղթակիցները

Նոյեմբերի 26-ին Թուրքիայի Սիիրթ և Դիարբեիքիր նահանգներում բերման ենթարկվել «BBC»-ի թուրքական և «Ամերիկայի ձայն»-ի քրդական ծառայությունների թղթակիցները:
Ինչպես փոխանցում է «CNNTurk»-ը, Սիիրթում «BBC»-ի թղթակից Հաթիջե Քեմերը, ով նաև հանդիսանում է «Հարավարևելյան լրագրողների համայնք» կազմակերպության հիմնադիր անդամը, թուրք իրավապահ մարմինների կողմից բերման էր ենթարկվել Շիրվան շրջանի Մադեն գյուղում փլուզված պղնձի հանքահորի մոտ նկարահանումներ անելու պահին:
Նշվում է, որ նա ոստիկանական բաժնում ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել: Աղբյուրը տեղեկացնում է, որ լրագրողը ազատության մեջ հայտնվելով, ասել է, որ իրեն չի ասվել, թե ինչ պատճառով է բերման ենթարկվել:
Հայտնի չէ նաև Դիարբեքիրում «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Խաջիջան Ֆարքինի բերման ենթարկելու պատճառը: Վերջինիս հարազատներին թուրք իրավապահ մարմինները որևէ բացատրություններ չեն տվել: Ֆարիքին նույնպես ցուցմունք տալուց հետո բաց են թողել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |